Ռետինե նորաոճ կոշիկ Burberry-ից

14:27   11 ապրիլի, 2015

Գիտեք, որ ռետինե ճտքավոր կոշիկների պատմությունը սկիզբ է առնում Հին Հռոմից: Հուլիոս Կեսարն ինքը «Գալիական պատերազմ» տրակտատում գրել է յուրօրինակ կոշիկների մասին, որը պարկի նման հագնում էին բոկոտիկների վրա: Դրանք ոտքերը չոր էին պահում, քանի որ ներծծված էին անջրանցիկ նյութով:

Իսկ Եվրոպայում ռետինե ճտքավոր կոշիկներն առաջին անգամ ի հայտ են եկել 19-րդ դարասկզբին, Մշուշոտ Ալբիոնի սրտում՝ Լոնդոնում: Ոմն պարոն Ռեդլի անընդհատ հիվանդանում էր անձրեւոտ, խոնավ եղանակի պատճառով, ինչը նրան մղեց անջրանցիկ կոշիկ ստեղծելուն: Ավելի ուշ դիզայներները մոխրագույն եւ մռայլ տեսքով կոշիկը վերածեցին ոճի վառ եւ նորաձեւ տարրի:

Քեյթ Մոսս, Անջելինա Ջոլի, Մերի Քեյթ Օլսեն, Սառա Միշել Գելլար, Ջուլիա Ռոբերթս. բոլորն էլ ձեռք են բերել նորաձեւ դիզայներական ռետինե ճտքավոր կոշիկներն ու գնահատել դրանց հարմարավետությունը:

Առաջարկում ենք ուշադրություն դարձնել Burberry London-ից «Holloway» մոդելին: Անձրեւի դեպքում սա լավագույն ընտրությունը կլինի: Ռետինե ճտքավոր այս կոշիկներն անփայլ մակերես ունեն, վանդականախշ Canvas Check հավելված, հնաոճ մետաղական դեկորատիվ ճարմանդներ: Այս կոշիկներն այնքան հարմարավետ են, որ դրանք կարելի է համադրել ջինսի, կիսաշրջազգեստի եւ causal ոճի զգեստի հետ:

Այս ռետինե ճտքավոր կոշիկները նորաոճ կաշվե կոշիկի տեսք ունեն. հարկավոր է ուշադիր դիտել՝ հասկանալու համար, թե ինչ նյութից են դրանք պատրաստված: Այդ պատճառով, եթե անգամ սխալվել եք եղանակի հարցում, այս ճտքակոշիկները, միեւնույն է, տեղին կհամարվեն:

Նյութը՝ 100% ռետին

Կոշիկները կարող եք գնել հենց այստեղից կամ սեղմելով նկարների վրա:

Կոշիկները կարող եք գնել հենց այստեղից կամ սեղմելով նկարների վրա:

Կոշիկները կարող եք գնել հենց այստեղից կամ սեղմելով նկարների վրա:



© NEWS.am STYLE