Daily Mail. «Վայրեր, որոնք անպայման պետք է տեսնել Հայաստանում»

13:55   11 ապրիլի, 2015

Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի կապակցությամբ համաշխարհային առաջատար լրատվամիջոցները սկսել են մեկը մյուսի հետեւից հրապարակել Հայաստանի պատմամշակութային կոթողների եւ զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող տեսարժան եւ ժամանցի վայրերի վերաբերյալ տեղեկատվություն։


Daily Mail-ը լուսանկարներով ցուցադրել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ ներկայացնելով այն որպես վայր, որն անպայման պետք է այցելել, Կասկադը՝ Գաֆէսճեանների ժամանակակից քանդակների հավաքածուի նմուշներով, Հանրապետության հրապարակը՝ ուշադրություն հրավիրելով դրա եզակի ճարտարապետության վրա, Գեղարդի համալիրը՝ ընդգծելով, որ այն համաշխարհային ժառանգության ցանկում է, հայկական գաթան, որը վաճառում են Գեղարդի տարածքում։

Պարբերականը նաեւ նշում է, որ քաղաքում մեծ թվով թատրոններ, ակումբներ,  պատկերասրահներ եւ երաժշտություն ուկնդրելու լայն հնարավորություն կա։ Ռոմանտիկ զբոսաշրջիկներին պարբերականն առաջարկում է այցելել Սիրահարների այգի։

 

Լուսանկարները՝ Alamy



© NEWS.am STYLE