Գյումրեցի Քարտաշյանները սեղանը գցած սպասում են Քիմ Քարդաշյանին (ֆոտո)

14:56   11 ապրիլի, 2015

Գյումրեցի Քարտաշյանների ընտանիքն այսօր առավոտից սեղանը գցած սպասում են Քիմ Քարդաշյանին։

Ընտանիքի հայրը՝ 71-ամյա Մարտուն Քարտաշյանը,Գյումրիում NEWS.am-ի թղթակցին ասաց, որ վստահ չէ՝ արդյոք Քարդաշյաններն այսօր այցելելու են իրենց, թե ոչ, սակայն իրենք սպասում են, որ անպայման կայցելեն։

Հիշեցնենք, որ Մարտուն Քարտաշյանը պնդում է, որ ինքը Քիմ Քարդաշյանի հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ազգականն է։




© NEWS.am STYLE