Քարդաշյանները Գյումրիում են. նրանք 1 օրով համարներ են վերցրել հյուրանոցում (ֆոտո, վիդեո)

15:57   11 ապրիլի, 2015

Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ, ամուսնու` Քանիե Ուեսթի եւ դստեր՝ Նորթի հետ այսօր՝ ապրիլի 11-ին, այցելել է Գյումրի։

NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ Քարդաշյանները նախնական 1 օրով համարներ են վարձել Գյումրիի «Նանե» հյուրանոցում։

Մեր թղթակիցը հաղորդում է, որ վերջին օրերին տեղացած անձրեւներից հետո քաղաքի ներսում ճանապարհներն ահավոր վիճակում են, ամբողջովին ջրափոսերով լցված։

Հիշեցնենք, որ Գյումրիում Քարդաշյանները պատրաստվում են նկարահանումներ անել իրենց ռեալիթի շոուի համար։



© NEWS.am STYLE