Քիմ Քարդաշյանի թիմի անդամների կարծիքը՝ Հայաստան այցի մասին

20:35   11 ապրիլի, 2015

Պարզվում է, որ ոչ միայն Քարդաշյան քույրերն են տպավորված Հայաստանի եւ Երեւանի գեղեցկությամբ, այլեւ Քիմ Քարդաշյանի թիմի անդամները։ Նրանք նույնպես իրենց կարծիքն են արտահայտել մեր երկրի մասին։

Հայտնի քույրերի դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը (ի դեպ, Instagram-ում նա արդեն մեկ միլիոն բաժանորդագրված օգտատեր ունի) մի քանի լուսանկար ու հոլովակ է հրապարակել եւ կիսվել իր տպավորություններով։ Նրան հատկապես տպավորել է Գեղարդի վանքը։

«Ամենագեղեցիկ վայրերից մեկը, որը ես երբեւէ տեսել եմ»,- գրել է նա։

Հայաստանի մասին Instagram-ում իր կարծիքն է նաեւ գրել վարսահարդար ոճաբան Ջեն Աթքինը, ով բավականին հայտնի է Հոլիվուդում։

«Ինչպիսի՜ հուզական եւ խաղաղ օր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Սա ինձ հիշեցնում է այն մասին, որ պետք չէ կյանքը, մտերիմներին եւ ազատությանը դիտարկել որպես պարտադիր երեւույթներ»։

Նույնիսկ Քիմի թիկնապահ Պասկալ Դուվիերն է իր Instagram-ում հրապարակել Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի եւ Գեղարդի վանքի լուսանկարները։



© NEWS.am STYLE