Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը Գյումրիի «Նանե» հյուրանոցից քիչ առաջ ուղեւորվել են Սուրբ Յոթ վերք եկեղեցի։
Նշենք, որ Սուրբ Յոթ վերք եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում եւ գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակում։ Քարդաշյաններին ուղեկցում են նաեւ նրանց երկու զարմուհիները։
NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ հյուրանոցի մոտ նրանց սպասում էին գյումրեցի Մարտուն Քարտաշյանի որդին եւ դուստրը՝ Վարդան եւ Աննա Քարտաշյանները, որոնք եկել էին Քիմին հրավիրելու իրենց տուն, սակայն այդպես էլ հնարավորություն չունեցան նրա հետ խոսելու։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, 71-ամյա Մարտուն Քարտաշյանը պնդում է, որ Քարդաշյանների հեռավոր ազգականն է։ Նրանց ընտանիքն առավոտից սեղանը գցած սպասում է հայտնի աստղին։