Քարդաշյանները այցելել են Գյումրիի տներից մեկը, որտեղ նախկինում ապրել են Քարտաշյաններ (ֆոտո)

18:00   11 ապրիլի, 2015

Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցուց ուղեւորվել է այն տունը, որտեղ ենթադրվում է՝ նախկինում ապրել են Քարդաշյանների հեռավոր ազգականները։



Հարեւանները NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեցին, որ նախկինում այդ տանը ապրել է Քարտաշյան ազգանունով ընտանիք, սակայն այժմ Մյասնիկյան 142 հասցեում գտնվող տունը բնակեցված չէ։Քարդաշյանները մոտ 30 րոպե մնացել են այդ տանը, ենթադրվում է, որ նկարահանումներ են արել, ապա վերադարձել են «Նանե» հյուրանոց, որտեղ ավելի վաղ հաղորդել էինք, 1 օրով համարներ էին ամրագրել։  


Ավելի վաղ հաղորդել էինք, որ Քիմ Քարդաշյանի անձնակազմի անդամները նախապես այցելել էին Ազգային արխիվ, որտեղ հետաքրքրվել էին Քիմ Քարդաշյանի նախնիների մասին փաստաթղթերի առկայությամբ։ Նաեւ տեղեկացրել էինք, որ Քարդաշյանը հեռավոր ազգականներ ունի Գյումրիում եւ մտադիր է այցելել նրանց։

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE