Քիմ Քարդաշյանը Գյումրի է գնացել՝ միանգամից երկու անմոռուկի նշան կրծքին փակցրած

18:28   11 ապրիլի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ գտնվում է Գյումրիում։ Նրանք նախ այցելել են Սուրբ Յոթ վերք եկեղեցի, ապա ուղեւորվել Գյումրիի տներից մեկը, որտեղ նախկինում ապրել են Քարտաշյաններ։

Ի դեպ, Քիմ Քարդաշյանն իր վերարկուին փակցրել է Հայոց Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկի միանգամից երկու կրծքանշան։

Նշենք, որ ավելի վաղ Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ անմոռուկ էր կրում նրա քույրը՝ Քլոե Քարդաշյանը։



© NEWS.am STYLE