VARDA-ի հաճելի անակնկալը` Քիմ Քարդաշյանին

19:49   11 ապրիլի, 2015

Պարուհի VARDA-ի Հայաստան գալու մասին NEWs.am STYLE-ն արդեն տեղեկացրել է։ Pole-dance-ի չեմպիոնուհին կանգ է առել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում։


Մեր թղթակցի հետ զրուցելիս VARDA-ն ասել է, որ Երեւան է եկել շատ կարեւոր գործով։ Պարուհին նաեւ նշել է, որ հաճելի անակնկալ է մատուցել Քիմ Քարդաշյանին. նա իր իսկ դիզայնով կարված լողազգեստներ է նվիրել 34-ամյա հեռուստաստղին, նրա քրոջն ու դստերը։ Ըստ VARDA-ի՝ քույրերը հիացած են նրա աշխատանքով, եւ Քիմն անգամ եւս մի քանիսն է «պահանջել» նրանցից։

NEWs.am STYLE-ը շուտով կներկայացնի նաեւ այս բացառիկ հարցազրույցի տեսանյութը։



© NEWS.am STYLE