Գուրգեն Դաբաղյանը Քարդաշյանների համար Կոմիտասի «Հորովել»-ն է կատարել

22:10   11 ապրիլի, 2015

Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի համար այսօր՝ ապրիլի 11-ին, Վահագնի թաղամասում ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի հետ հանդիպման ժամանակ նրանց համար հայկական երգեր է կատարել ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը: Այս մասին երգիչը գրել է իր ֆեյսբուքյան էջում:


«Այսօր հրավեր ստացա հայկական երաժշտության հետ մոտիկից ծանոթացնելու Քարդաշյաններին։ Շնորհակալություն Վահագն Հովնանյանին հրավերի համար։

Ասեմ, որ մեծ հետաքրքրությամբ եւ հուզմունքով էին լսում կենդանի կատարումները, հատկապես՝ Կոմիտասի Հորովելը»,- գրել է Գուրգեն Դաբաղյանը:

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը հայտնել էր, որ ապրիլի 10-ին Վահագն Հովնանյանը Քարդաշյան ընտանիքին հողատարածք է նվիրել Վահագնի թաղամասում:



© NEWS.am STYLE