«Մարիոթում» Քարդաշյանի պատվին ընդունելություն է կազմակերպվել

22:31   11 ապրիլի, 2015

«Մարիոթ Արմենիա» հյուրանոցում այս պահին ընթանում է ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի համար կազմակերպված ընդունելությունը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ հյուրանոցի սեփականատերերի կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցում է նաև ԱԺ պատգամավոր, ՄԻԱԿ քարտուղար Լևոն Մարտիրոսյանը, որն ավելի վաղ ընթրել էր Քարդաշյանի հետ:

Ընդունելությունը կազմակերպվել է «Մարիոթի Արմենիա» հյուրանոցի երկրորդ հարկում գտնվող ռեստորանում: Մեր տեղեկություններով վաղը Քարդաշյանը գնալու է շոփինգի:



© NEWS.am STYLE