Քիմ Քարդաշյանը դուրս եկավ ռեստորանի հետնամուտքով, բայց խույս չտվեց երկրպագուներից

00:24   12 ապրիլի, 2015

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այսօր երեկոյան ընթրել է Noyan Tun ռեստորան-գինիների խանութում։

NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ  Քարդաշյանը ռեստորան է գնացել ամուսնու՝ Քանիե Ուեսթի եւ դստեր՝ Նորթի հետ։ Աստղային ընտանիքը շենք է մտել գլխավոր մուտքից, սակայն դուրս գալիս, թերեւս մուտքի մոտ հավաքված մեծ թվով երկրպագուներից խույս տալու համար, դուրս է եկել հետնամուտքից։

Այստեղ եւս նրան սպասում էին մի խումբ երկրպագուներ, սակայն Քիմ Քարդաշյանն անմիջապես հեռացել է։

Ավելի վաղ «Մարիոթ» հյուրանոց Քարդաշյանների պատվին ընդունելություն էր կազմակերպվել։



© NEWS.am STYLE