Երկրպագուներն անակնկալ են պատրաստել Քիմ Քարդաշյանի եւ նրա ամուսնու համար (ֆոտո)

11:02   12 ապրիլի, 2015

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ նրա հետ Հայաստան ժամանած հայտնի ռեփեր Քանիե Ուեսթի համար երկրպագուներն անակնկալ են պատրաստել:

Մարիոթ հյուրանոցի դիմաց հավաքված երկրպագուները բերել են Քիմի դստեր՝ Նորթի դիմանկարը՝ իրենց իսկ ձեռքով նկարված։


NEWS.am STYLE-ի հետ զրույցում երկրպագուներն ասացին, որ դիմանկարը բերել են, որպեսզի Քանիեն ու Քիմը մոտենան իրենց:

Ըստ երկրպագուների՝ փոքրիկ Նորթը ամենալավ հյուրն է:

 

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի 



© NEWS.am STYLE