VARDA-ն նորից լողազգեստներ է բերել Քիմ Քարդաշյանին նվիրելու համար

13:03   12 ապրիլի, 2015

Pole-dance-ի չեմպիոնուհի VARDA-ն քիչ առաջ մտավ «Մարիոթ» հյուրանոց։ Նրա ձեռքին փաթեթ կար, եւ ըստ մեր տեղեկությունների՝ նա կրկին լողազգեստներ է բերել Քիմ Քարդաշյանին նվիրելու համար։


Ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրուցելիս VARDA-ն ասել է, որ Երեւան է եկել շատ կարեւոր գործով։ Պարուհին նաեւ նշել է, որ հաճելի անակնկալ է մատուցել Քիմ Քարդաշյանին. նա իր իսկ դիզայնով կարված լողազգեստներ է նվիրել 34-ամյա հեռուստաստղին, նրա քրոջն ու դստերը։ Ըստ VARDA-ի՝ քույրերը հիացած են նրա աշխատանքով, իսկ Քիմն անգամ եւս մի քանիսն է «պահանջել» նրանցից։



© NEWS.am STYLE