Քիմ Քարդաշյանը ճաշում է Dolmama-ում (ֆոտո)

13:51   12 ապրիլի, 2015

Քիմ Քարդաշյանը դուրս է եկել «Մարիոթ» հյուրանոցից եւ ուղեւորվել Dolmama ռեստորան՝ ճաշելու։

34-ամյա աստղը քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ, մտել է ռեստորան, որի առջեւ արդեն հավաքվել են բազմաթիվ երկրպագուներ։

Համաձայն մեր տեղեկությունների՝Քիմն այսօր մտադիր է շոփինգի գնալ։

Նշենք, որ մեկ ժամ առաջ «Մարիոթ» հյուրանոց էր գնացել պարուհի VARDA-ն։ Նրա ձեռքին փաթեթ կար, եւ ըստ մեր տեղեկությունների՝ նա կրկին լողազգեստներ է բերել Քիմ Քարդաշյանի համար։ 

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE