VARDA. «Ես շատ ուրախ եմ, որ Քարդաշյան քույրերը գնահատեցին իմ նվերը». Ֆոտո

14:03   12 ապրիլի, 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ պարուհի VARDA-ն Հայաստանում է եւ լողազգեստներ է նվիրել Քարդաշյան քույրերին ու փոքրիկ Նորթին։


NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրուցելիս VARDA-ն նշել է.

«Ես շատ ուրախ եմ, որ իմ նվերը գնահատել են այնպիսի գեղեցիկ ու ոճային կանայք, ինչպիսիք են Քիմն ու Քլոեն։ Սա շատ կարեւոր է իմ նորաթուխ «VARDA TM» ապրանքանիշի համար եւ ներշնչանքի աղբյուր է առաջ շարժվելու համար»։

Ահա այդ լողազգեստները

Ավելի վաղ մեզ հետ զրուցելիս VARDA-ն ասել է, որ Երեւան է եկել շատ կարեւոր գործով։ Պարուհին նաեւ նշել է, որ հաճելի անակնկալ է մատուցել Քիմ Քարդաշյանին. նա իր իսկ դիզայնով կարված լողազգեստներ է նվիրել 34-ամյա հեռուստաստղին, նրա քրոջն ու դստերը։ Ըստ VARDA-ի՝ քույրերը հիացած են նրա աշխատանքով, իսկ Քիմն անգամ եւս մի քանիսն է «պահանջել» նրանցից։



© NEWS.am STYLE