Քիմ Քարդաշյանն այցելել է Megerian Carpet գործարան

18:46   12 ապրիլի, 2015

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստան այցի շրջանակներում քիչ առաջ այցելել է Megerian Carpet գործարան, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ։ 

NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ Քարդաշյան քույրերի համար ընթրիք եւ երաժշտական համարներ են պատրաստել։

Գործարանի տարածքում թղթակիցը տեսել է երկու խոհարարների, որոնցից մեկը հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանն է։

Այսօր ավելի վաղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոեի հետ ճաշելուց հետո, որոշել է զբոսնել Երեւանի կենտրոնում։  34-ամյա հեռուստաաստղը մտել է «Աղաքսակ» հուշանվերների խանութ, որի դիմաց արդեն հավաքվել են բազմաթիվ երկրպագուներ։



© NEWS.am STYLE