Քիմ Քարդաշյանը՝ հայկական ավանդական հագուստով (ֆոտո)

19:32   12 ապրիլի, 2015

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ Հայաստան կատարած այցի շրջանակներում գնացել է Megerian Carpet գործարան։

NEWS.am STYLE-ի թղթակիցը հայտնել է, որ գործարանում Քիմ Քարդաշյանին հայկական ավանդական հագուստ են նվիրել, որը 34-ամյա հայուհին միանգամից հագել է։

Ավելի վաղ մեր հայտնի էր դարձել, որ Քարդաշյան քույրերի համար ընթրիք եւ երաժշտական համարներ են պատրաստել։ Գործարանի տարածքում մեր թղթակիցը տեսել էր երկու խոհարարների, որոնցից մեկը հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանն էր։



© NEWS.am STYLE