«Քարդաշյաններին մատուցել ենք գարնի յարախ, դոլմա, հագանի»․ Սեդրակ Մամուլյան

20:46   12 ապրիլի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր երեկոյան Քիմ եւ Քլոե Քարդշայաններն այցելել են  Megerian Carpet գործարան։ Գործարանում Քիմ Քարդաշյանին հայկական հագուստ են նվիրել, որը 34-ամյա հայուհին միանգամից հագել է։

Գործարանի տարածքում մեր թղթակիցը տեսել է երկու խոհարարների, որոնցից մեկը հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանն էր։ Մեկ կապ հաստատեցինք վերջինիս հետ՝ պարզելու համար, թե ինչ ուտեստներ է պատրաստել նա ամերիկահայ աստղերի համար։ 


Մեզ հետ զրույցում Սեդրակ Մամուլյանն ասաց, որ քույրերին մատուցել են գարնի յարախ, հավի մսով դոլմա, ինչու՝ հավի մսով, որովհետեւ Քիմը սպիտակ միս է սիրում։ Մատուցել են նաեւ Արագածոտնի հագանի՝ հավի կրծքամսով, չորաթանով, սխտորով, ընկույզով եւ սինդրիկով։

«Տարազ էր հագել, հայուհու տեսք ուներ։ Հավանեց կերակուրները»,-նշեց Մամուլյանը՝ հավելելով, որ Քարդաշյանին մեր ազգային կերակրատեսակների բաղադրատոմսերի գիրք է նվիրել։

Շուշան Շատիկյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



© NEWS.am STYLE