Քիմ Քարդաշյանը՝ 3-րդ մասում (տեսանյութ)

21:20   12 ապրիլի, 2015

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ Հայաստան կատարած այցի շրջանակներում գնացել է Megerian Carpet գործարան, որտեղ 34-ամյա գեղեցկուհուն հայկական ավանդական հագուստ են նվիրել, որը նա միանգամից հագել է։

Քարդաշյանին ուղեկցող մեքենաները գործարանից դուրս գալիս անցել են 3-րդ մասի այն հատվածով, որը ժողովրդի շրջանում ավելի հայտնի  է որպես «Բոշի Մայլա», ինչն էլ ֆիքսել է NEWS.am STYLE-ի տեսախցիկը։

Ավելի վաղ մեզ հայտնի էր դարձել, որ Քարդաշյան քույրերի համար ընթրիք եւ երաժշտական համարներ են պատրաստել։ Գործարանի տարածքում մեր թղթակիցը տեսել էր երկու խոհարարների, որոնցից մեկը հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանն էր։ Վերջինս ավելի ուշ մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչ կերակրատեսակներ է պատրաստել Քարդաշյանների համար:



© NEWS.am STYLE