Քանիե Ուեսթին շատ է դուր եկել Հայաստանը եւ հայկական երաժշտությունը

00:17   13 ապրիլի, 2015

Քիմ Քարդաշյանի ամուսնուն՝ Քանիե Ուեսթին, շատ է դուր եկել Հաայստանը: Այս մասին աշխարհահռչակ ռեփերն այսօր՝ ապրիլի 12-ին, ասաց NEWS.am STYLE-ի թղթակցին: «Այո, շատ եմ հավանել Հայաստանը»,- ասաց նա:

21 Գրեմի մրցանակի արժանացած ռեփերը նաեւ նկատեց, որ իրեն դուր է եկել հայկական երաժշտությունը:

Նշենք, որ այսօր կեսգիշերին Քանիե Ուեսթը անվճար համերգ է տալու Կարապի լճում:



© NEWS.am STYLE