«Ես հասկացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ մենք ունենք». Քիմ Քարդաշյան

08:26   13 ապրիլի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր գիշերը Կարապի լճում ելույթ ունեցող ռեփեր Քանիե Ուեսթն իր կատարման ընթացքում անակնկալ կերպով ցատկել է լիճը: Վայրկյաններ անց նրան են հետեւել մի խումբ երկրպագուներ, ինչից հետո համերգը դադարեցվել է: Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում, մեկնաբանելով համերգը, գրել է.

«Շնորհակալ եմ նրանց, ովքեր գիշերը եկել էին Քանիեի ելույթը տեսնելու: Այս ճանապարհորդության ընթացքում ես հասկացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ մենք ունենք: Ինչ անհավանական գիշեր էր: Կկարոտեմ այն»:

Իսկ ավելի վաղ Քանիեի ցատկի մասին Քիմը գրել էր.

«Քանիեն թռավ Կարապի լիճը, որ ավելի մոտ լինի մյուս կողմում գտնվող մարդկանց, եւ շատերը թռան ջուրը։ Այնպիսի հուզումնալից, խելահեղ գիշեր։ Ես այնպես ուրախ եմ, որ կարողացա ուրախանալ բոլոր հետ Հայաստանում, մեր վերջին գիշերն այստեղ»:

 Ինքը՝ Քանիե Ուեսթը համերգից առաջ NEWS.am STYLE-ին ասել էր, որ իրեն դուր է եկել Հայաստանը եւ հայկական երաժշտությունը:




© NEWS.am STYLE