Քարդաշյանների անվտանգության աշխատակիցը հայերեն է սովորել (ֆոտո)

09:00   13 ապրիլի, 2015

Բացի Քիմ եւ Քլոե Քարդաշյաններից, Հայաստան այցի ընթացքում հայերեն է սովորել նաեւ նրանց անվտանգությունն ապահովող Պասկալ Դյուվիերը: Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանում Քարդաշյանների անվտանգության միջոցառումներն իրականացնող աշխատակիցների հետ եւ գրել.

«Ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել ինձ աջակցող տեղական անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցներին: Դուք բոլորդ հիանալի աշխատանք կատարեցիք, եւ ես հույս ունեմ, որ մենք կրկին կհանդիպենք եւ կաշխատենք միասին: Թույլ տվեք ասել հայերենով՝ շնորհակալություն»:

Ի դեպ, Պասկալ Դյուվիերը Երեւանում շրջում էր անմոռուկն օձիքին փակցրած:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Գեղարդում Քիմ Քարդաշյանը  NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին, թե ինչ հայերեն բառ է հասցրել սովորել, հայերեն պատասխանել է. «Ինչպե՞ս ես», իսկ նրա քույրը՝ Քլոեն, Instagram-ի իր էջում հայերեն հեշթեգ է օգտագործել՝ #ShadLav:



© NEWS.am STYLE