Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահից Իսրայել մեկնեցին Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը, Նորթն ու Քլոեն:
Քարդաշյաններին ճանապարհելու էին եկել երկրպագուներ, ովքեր ցանկանում էին լուսանկարվել նրանց հետ եւ նվերներ հանձնել: Երկու երիտասարդ Քիմին փորձեցին սրբապատկեր եւ գիրք նվիրել, սակայն վերջինս չվերցրեց դրանք:
Իսկ Քլոեն, ով օդանավակայան էր ժամանել եղբոր՝ Ռոբերտ Քարդաշյանի նկարը ձեռքին, մեկնելուց առաջ նվիրեց այն երկրպագուներից մեկին: