«Մեզ համար մեծ պատիվ էր հայ ազգային հագուստն ու ավանդույթները բացահայտելը». Քիմ եւ Քլոե Քարդաշյաններ

11:45   13 ապրիլի, 2015

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, երեկ՝ ապրիլի 12-ին, Քիմ եւ Քլոե Քարդաշյաններն այցելել են Megerian Carpet  ործարան, որտեղ նրանց համար ընդունելություն էր կազմակերպվել: Քույրերի համար տարազներ են ցուցադրել, մատուցվել է մեր ազգային կերակրատեսակներից: Նրանց նաեւ տարազ են նվիրել, որը պատրաստվել է Տերյան մշակութային կենտրոնի կողմից:


«Megerian Carpet-ում Տերյան մշակութային կենտրոնի աշխատակիցները հանդիպեցին Քիմ Քարդաշյանին ու Քլոե Քարդաշյանին, ներկայացրինք կենտրոնի պատրաստած տարազների ցուցադրություն եւ  հայ ավանդական պարեր, բացի այդ՝ նվիրեցինք նրանց հատուկ պատրաստված, ազգային էլեմենտներով հագուստներ, հայ ավանդական գլխազարդեր ու զարդեր: Քարդաշյանների խոսքերով՝ իրենց համար մեծ բավանականություն ու պատիվ էր բացահայտելը հայ ազգային հագուստն ու ավանդույթները»,-հայտնի քույրերի հետ հանդիպման մասին կիսվել են Տերյան կենտրոնի աշխատակիցները:

Նշենք, որ այսօր առավոտյան Քարդաշյաննրը մեկնեցին Հայաստանից:



© NEWS.am STYLE