«Դու հայերի օրը տոն դարձրեցիր». Արամ MP3-ը՝ Քանիե Ուեսթի խելահեղ համերգի մասին

12:37   13 ապրիլի, 2015

Արամ MP3-ն իր շնորհակալությունն է հայտնել Քանիե Ուեսթին Կարապի լճում ունեցած խելահեղ համերգի համար:

«Շնորհակալություն, Քանիե: Դու հայերի օրը տոն դարձրեցիր: Հուսով եմ՝ կվերադառնաս մեծ համերգով: Գիշերն իսկապես խելահեղ էր»,-գրել է Արամն իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ այս գիշեր՝ Հայաստանից մեկնելուց առաջ, Քանիե Ուեսթն անվճար համերգ է տվել Կարապի լճում, որի ընթացքում ցատկել է ջուրը:



© NEWS.am STYLE