Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը ժամանել են Իսրայել

14:39   13 ապրիլի, 2015

Այսօր՝ ապրիլի 13-ին, ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթի եւ դստեր՝ Նորթի հետ ժամանել է Իսրայել։

Սկզբում աստղային ընտանիքը պետք է կանգ առներ «Waldorf Astoria» հյուրանոցում, սակայն ըստ  Channel2-ի՝ վերջին վայրկյանին նրանց տարել են մեկ այլ հյուրանոց, քանի որ առաջին հյուրանոցի անունն արդեն տարածվել էր ԶԼՄներում, հայտնել է «Jerusalem Post»-ը։

Իսրայելում աստղային զույգին ուղեկցում են անվտանգության աշխատակիցներ, ովքեր մասնագիտացված են միայն հատուկ հյուրերի այցելությունները ապահովելու համար։

Նախատեսված է, որ Քիմն ու Քանիեն պետք է տեսնեն Լացի պատը, ինչպես նաեւ Երուսաղեմի մյուս բոլոր սրբավայրերը։ Իսրայել կատարած այցից հետո Քիմը մտադիր է ուղեւորվել Հորդանան։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահից Իսրայել են մեկնել Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը, Նորթն ու Քլոեն:



© NEWS.am STYLE