Քիմ Քարդաշյանը մեկնել է Իսրայել՝ հայկական եկեղեցում դստերը մկրտելու համար

17:02   13 ապրիլի, 2015

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր Քանիե Ուեսթի եւ դստեր՝ Նորթի հետ մեկնել է Իսրայել։

Իսրայելական մամուլում լուրեր են տարածվել, որ Քիմ Քարդաշյանի այցի գերնպատակը Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում դստերը մկրտելն է։

Նշենք, որ զույգը Իսրայել է մեկնել 24 ժամով։ Նախատեսված է, որ Քիմն ու Քանիեն պետք է տեսնեն Լացի պատը, ինչպես նաեւ Երուսաղեմի մյուս բոլոր սրբավայրերը։ Իսրայել կատարած այցից հետո Քիմը մտադիր է ուղեւորվել Հորդանան։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահից Իսրայել են մեկնել Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը, Նորթն ու Քլոեն:

 

Աղբյուրը՝ plus.ynet.co.il



© NEWS.am STYLE