Օրգազմից ալերգիա եւ սեքսի մասին այլ փաստեր

22:14   8 հունվարի, 2013

Թվում է՝ սեքսի մասին հայտնի է ամեն ինչ։ Պարզվում է՝ ոչ։ Ահա մի քանի զարմանալի փաստ մարդկության սիրելի զբաղմունքի մասին.

Գոյություն ունի ալերգիա օրգազմից։ Որոշ տղամարդկանց մոտ զարգանում է սեփական սերմնահեղուկից ալերգիա եւ արտահայտվում է մրսածության ախտանշաններով՝ ինչպես զուգընկերուհու հետ սեքսից, այնպես էլ ինքնաբավարարումից հետո։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաները, սոցիալական կայքերն ու ինտերնետը ժամանակակից կանանց ավելի հարմարվող են դարձնում։ Նրանց ավելի քան 40% -ը խոստովանել է, որ ցանցում նոր ծանոթների հետ շփվելն ավելի հեշտ է եւ ավելի արագ են անցնում ինտիմին, 10-ից վեցն ամբողջ կյանքում մեկ մշտական զուգընկերոջ հետ է սեռական կապ ունենում։ Մեծ մասամբ դա վերաբերում է կանանց։

Իրենց կյանքում միջինում տղամարդը հինգ հազար ժամ է ծախսում սեռական ակտերի վրա՝ այդ ընթացքում օրգազմ ապրելով 12 ժամ։ Կինը սիրային կրքերի միեւնույն հինգ հազար ժամի ընթացքում օրգազմ է ապրում 100 ժամ։

ԱՄՆ-ի հետազոտողները մի հետաքրքիր դիտարկում են արել. մինչեւ ամուսնություն սեքսով չզբաղվող զույգերն ավելի երջանիկ են։ Ենթադրվում է, որ այդպիսի մարդիկ իրենց հարաբերությունները կառուցում են ոչ թե ֆիզիկական ձգողության, այլ հոգեւոր մտերմության վրա։



© NEWS.am STYLE