Քիմ Քարդաշյանը մկրտել է դստերը Երուսաղեմի հայկական եկեղեցում

19:11   13 ապրիլի, 2015

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով ժամեր առաջ ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանիե Ուեսթի եւ դստեր՝ Նորթի հետ ժամանել է Իսրայել, մկրտել է դստերը Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում։ Մեր աղբյուրը Իսրայելից հաղորդում է, որ 2-ամյա Նորթին մկրտել է Պարետ Վարդապետ Երեցյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահից Իսրայել են մեկնել Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը, Նորթն ու Քլոեն:



© NEWS.am STYLE