Ինչպե՞ս են դիմավորել Քարդաշյաններին Երուսաղեմի հայկական եկեղեցում (ֆոտո)

21:51   13 ապրիլի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանիե Ուեսթի, դստեր՝ Նորթի եւ քրոջ՝ Քլոեի հետ ժամանել է Իսրայել, մկրտել է դստերը Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում։ 

Համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են Քարդաշյաններին դիմավորում Երուսաղեմի հայկական եկեղեցում: Մեր աղբյուրը Իսրայելից հաղորդում է, որ 2-ամյա Նորթին մկրտել է Պարետ Վարդապետ Երեցյանը:

Աղբյուրը՝ Ynetnews.com

Լուսանկարները՝  AFP, Gil Yohnanan, Snir Nissan



© NEWS.am STYLE