Հայկական ազգային նվագարանի հնչյունները կօգտագործվեն Քարդաշյանների ռեալիթի-շոուի նոր սերիաներում

09:01   14 ապրիլի, 2015

Հայկական ազգային նվագարանի հնչյունները կօգտագործվեն Քարդաշյանների ռեալիթի-շոուի նոր սերիաներում. այս մասին տեղեկանում են դուդուկահար Գեւորգ Դաբաղյանից, ով Գուրգեն Դաբաղյանի հետ հրավիրված է եղել Վահագնի թաղամասում Քարդաշյաններին հայկական երգն ու դուդուկը կենդանի կատարմամբ ներկայացնելու համար:

«Ես նվիրեցի նրանց իմ սկավառակը եւ դուդուկ: Մեր ազգային նվագարանի հնչյունները կօգտագործվեն Քիմի նոր ֆիլմում»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Քարդաշյանների՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում նկարահանվել են Keeping up with Kardashians ռեալիթի-շոուի նոր սերիաները, որոնք կցուցադրվեն հունիս ամսին:



© NEWS.am STYLE