Քիմ Քարդաշյանը այցելել է Տիրոջ սուրբ գերեզմանի տաճար

10:01   14 ապրիլի, 2015

Երեկ Իսրայել ժամանած հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դստերը՝ Նորթին, կնքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում: Ըստ մեր տեղեկությունների՝ երեխային մկրտել է Պարետ Վրդ. Երեցյանը։ Նորթի կնքամայրը դարձել է Քլոեն։

Այսօր վաղ առավոտյան Քիմն ամուսնու՝ ռեփեր Քանիե Ուեսթի հետ այցելել է Տիրոջ սուրբ գերեզմանի տաճար: Այս մասին հայտնի հեռուստաաստղը գրել է Instagram-ում.

«Բարի առավոտ, Իսրայել: Մենք վաղ առավոտյան էինք արթնացել, որպեսզի այցելեինք Տիրոջ սուրբ գերեզմանի տաճար»:

Քլոեն նույնպես նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա ծնկի է իջել սուրբ տաճարում:

Լուսանկարներ են հրապարակել նաեւ Քիմի դիմահարդարն ու թիկնապահը։



© NEWS.am STYLE