Իսրայելում չեղյալ են հայտարարել Քանիե Ուեսթի համերգը

12:43   14 ապրիլի, 2015

Երեկ Իսրայելում չեղյալ են հայտարարել Քանիե Ուեսթի համերգը։ «Դավիթի աշտարակ» թանգարանի տնօրինությունը հրաժարվել է կազմակերպել համերգը՝ պատճառաբանելով, որ տեխնիկական խնդիրներ կան։ Timesofisrael-ը հայտնել է, որ չնայած համերգի չեղարկվելուն՝ երկրպագուները հավաքվել էին աշտարակի մոտակայքում գտնվող հրապարակում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դստերը՝ Նորթին, կնքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում: Ըստ մեր տեղեկությունների՝ երեխային մկրտել է Պարետ Վրդ. Երեցյանը։ Նորթի կնքամայրը դարձել է Քլոեն։



© NEWS.am STYLE