65-ամյա Բիլի Ջոելը կրկին հայր է դառնալու

16:34   15 ապրիլի, 2015

Հայտնի հեղինակ-կատարող, դաշնակահար, վեց «Գրեմիի» մրցանակակիր Բիլի Ջոելը կրկին հայր է դառնալու։ Նրա այժմյան ընկերուհին՝ Ալեքսիս Ռոդերիկը, երեխայի է սպասում, հայտնել է Contact music-ը։

Ըստ 65-ամյա երաժշտի՝ 33-ամյա Ալեքսիսը նրանց դստերը լույս աշխարհ կբերի ամռանը։

 «Բիլին անչափ երջանիկ է։ Նրանք բազմաթիվ լուսանկարներ ունեն Ալեքսիսի կլորիկ փորիկը գրկած», - տեղեկացրել է աղբյուրը։

Նշենք, որ փոքրիկը հայտնի երաժշտի երկրորդ երեխան է։ Նա առաջին ամուսնությունից ունի մեկ դուստր՝ 29-ամյա Ալեքսա Ռեյը։



© NEWS.am STYLE