Քայլի Ջեները՝ Քիմ Քարդաշյանի հետքերով

12:37   16 ապրիլի, 2015

Քայլի Ջեները Քիմ Քարդաշյանի հետքերով է գնում։ 17-ամյա աղջիկը Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցից հստակ երեւում է, որ Քայլին փորձում է նմանակել ավագ քրոջը։ Հավանաբար նա նույնպես մտադիր է հայտնվել գլամուրային ամսագրերի էջերին։

Քայլին՝ ընկերուհու հետ

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը՝ Քենդալ Ջեները, թոփլես լուսանկարվել է GQ-ի համար։ Համացանցում դեռեւս տարածվել է երկու լուսանկար, որոնց հեղինակը Սթիվեն Քլեյնն է։ Ամսագիրը թողարկվելու է մայիսին։



© NEWS.am STYLE