34-ամյա Ժիզել Բունդհենը վերջին անգամ է պոդիում բարձրացել

14:42   16 ապրիլի, 2015

Ապրիլի 15-ին սուպերմոդել Ժիզել Բունդհենը վերջին անգամ պոդիում է բարձրացել։ 34-ամյա բրազիլուհու վերջին դեֆիլեն իրականացել է Colcci ցուցադրության ժամանակ Սան Պաուլուի նորաձեւության շաբաթի շրջանակներում։

Շոուի ընթացքում սուպերմոդելը ներկայացրել է մի քանի զգեստներ, տոպեր, ջինսեր։ Ամբողջ երեկոյի ընթացքում Բունդհենը չի դադարել ժպտալ։


Ժիզելին վերջին դեֆիլեն նայելու էին եկել մի շարք հայտնի մոդելներ։ Դահլիճի առաջին շարքում նստած էր նաեւ Բունդհենի ամուսինը՝ Թոմ Բրեդին։

Այժմ բրազիլուհին մտադիր է աշխատել առանձին եւ հատուկ նախագծերում։

 

Աղբյուրը՝ Jornal da Gazeta




© NEWS.am STYLE