Քիմ Քարդաշյանին դուր են եկել հայկական գինին եւ պասուց տոլման

17:03   16 ապրիլի, 2015

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ռեփեր Քանիե Ուեսթը եւ Քլոե Քարդաշյանը, Երեւանում գտնվելու ժամանակ, ճաշել են մի քանի ռեստորանային համալիրներում՝  «Պրովանս»-ում, «Dolmama»-ում, «Նոյան տուն»-ում եւ «Lebanon Tavern»-ում։

«Պրովանս» ռեստորանում Քիմը երկու անգամ ճաշելիս դդումով ապուր է կերել: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց ռեստորանի մենեջերը: Նա պատմեց, որ Քիմի ամուսինը՝ ռեփեր Քանիե Ուեսթը, 4 անգամ է եղել ռեստորանում՝  հիմնականում նախընտրելով ոսպով, լոլիկով ապուրներ ու կոկտեյլներ: Ամուսինները դստեր՝ Նորթ Ուեսթի համար պաստա են պատվիրել:

«Dolmama» ռեստորան են գնացել Քիմը եւ Քլոեն։ Նրանք այնտեղ համտեսել են պասուց տոլմա։

«Քիմը շատ քիչ կերավ մեզ մոտ, քանի որ դիետա էր պահում։ Բայց վերջում շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ ամեն ինչ շատ համեղ էր»,- նշեց ռեստորանի մենեջերը՝ ավելացնելով․«Քիմը մեզ հորդորեց, որ Միացյալ Նահանգներում էլ բացենք «Dolmama»»։

Քլոեն նույնպես հավանել է պասուց տոլման։

Իսկ «Նոյան Տուն»-ում Քիմը եւ Քանիեն բացի գինի խմելուց նաեւ ճաշել են։ Ռեստորանի մատուցողի խոսքով՝ նրանք շատ են հավանել ուտեստները եւ մինչեւ վերջ կերել են։ Քիմի եւ Քանիեի հետ է եղել նաեւ փոքրիկ Նորթը, ով այստեղ շոգեխաշած հավ է կերել։ Հայկական գինին նույնպես դուր է եկել Քիմին եւ Քանիեին։

 

Զրուցեց՝ Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE