Անջելինա Ջոլին ցանկանում է ֆիլմ նկարահանել «Կապիտան Մարվել»-ի մասին

18:12   16 ապրիլի, 2015

Հայտնի դերասանուհի եւ ռեժիսոր Անջելինա Ջոլին ցանկանում է ֆիլմ նկարահանել «Կապիտան Մարվել»-ի մասին։ Այժմ 39-ամյա գեղեցկուհին բանակցություններ է վարում «Դիսնեյ» ընկերության եւ «Marvel» ստուդիայի հետ։

Collider-ը հայտնել է, որ Ջոլին արդեն մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս կերպարի մասին ֆիլմ նկարահանելու հարցում։ Նա նաեւ չէր բացառում «Հրաշք-կին» սուպերհերոսի մասին կոմիքս նկարահանելու հանգամանքը՝ այս դեպքում համագործակցելով մեկ այլ անձնակազմի հետ։

Սակայն աղբյուրը նշել է, որ «Հրաշք-կին» ֆիլմն ի վերջո նկարահանելու է Փեթի Ջենիքսը։

Նշենք, որ «Հրաշք-կին» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2017թ-ին, իսկ «Կապիտան Մարվել»-ը՝ 2018թ-ին։



© NEWS.am STYLE