Ինչպես արագ ազատվել պզուկներից

20:15   29 ապրիլի, 2015

Պզուկների բուժման համար համբերություն եւ հաստատակամություն է հարկավոր, սակայն երբեմն մենք ժամանակ չենք կարողանում հատկացնել այս ամենի համար։ Բոլորն էլ ցանկանում արագ ազատվել պզուկներից, եւ գոյություն ունեն պարզ միջոցներ, որոնք կօգնեն ձեզ այս հարցում։

Օրինակ, կարելի է պզուկների հատվածում կիտրոնի թարմ քամած հյութ քսել կամ մոտ 30 րոպե  կարտոֆիլի կտրատած շերտ դնել խնդրահարույց հատվածում։ Կարելի է նաեւ սխտոր օգտագործել, որը պարզապես պետք է ծեծել ու մոտ 20 րոպե թողնել այդ հատվածում։

Բացի այդ, պզուկներից ազատվելու հարցում կօգնեն նաեւ լոլիկով, մանր քերած խնձորով, բնական մեղրով, մեղրով ու դարչինով դիմակներ։

Կարելի է նաեւ կոսմետիկ կավով պատրաստվող դիմակներ օգտագործել, որոնք հակաբորբոքային ու բակտերիասպան ազդեցություն ունեն։

 

 

Աղբյուրը՝ koketki.biz

 



© NEWS.am STYLE