Լորեն Պարսեկյանն ու Աարոն Փոլը՝ Burberry-ի երեկույթին

18:07   17 ապրիլի, 2015

Փետրվարի վերջին հայտնի երգիչ Էլթոն Ջոնը երեկույթ էր կազմակերպել, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվել էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Միջոցառման հյուրերի ցանկում էին եղել հոլիվուդյան մի շարք հայտնի դեմքեր՝ Դիտա Ֆոն Տիզը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Իրինա Շեյքը, Հայդի Քլումը, Մայլի Սայրուսը եւ շատ ուրիշներ։ Այստեղ էր նաեւ Լորեն Պարսեկյանն ամուսնու՝ Աարոն Փոլի հետ։

Եվ ահա հայուհուն կրկին նկատել են Լոս Անջելեսում կայացած կարեւոր միջոցառումներից մեկի՝ London In Los Angeles-ի ժամանակ։ Բացի Լորենից, Burberry նորաձեւության տան կողմից կազմակերպված այս երեկույթին ներկա են եղել նաեւ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին եւ Ջեյսոն Սթեթհեմը, Միլա Կունիսը, Նաոմի Քեմփբելը եւ ուրիշներ։

Քանի որ վերը նշված աստղերը բավականին հայտնի են, ուստի անդրադառնանք հայազգի գեղեցկուհուն եւ նրա հանրահայտ ամուսնուն՝ Աարոն Փոլին, ով «Էմմի»-ի մրցանակակիր է։

Նշենք, որ Աարոն Փոլն ու Լորենը նշանադրվել են 2012թ-ի հունվարի 1-ին։

Իսկ 2013թ-ի մայիսի 26-ին զույգն ամուսնացել է։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Broadimage, Ap,Invasion



© NEWS.am STYLE