Ինչպիսի դիմահարդարում անել, եթե ակնոց եք կրում

19:09   30 ապրիլի, 2015

Ակնոցը ոչ միայն օգնում է լավացնել տեսողությունը, այլեւ կիրառել այն որպես գեղեցիկ աքսեսուար եւ ոճի մի մաս։ Սակայն կերպարն ավելի ամբողջական դարձնելու համար պետք է ճիշտ դիմահարդարում անել։

Եթե ակնոց եք կրում, ուրեմն դեմքի ամենաարտահայտիչ հատվածը ձեր հոնքերն են, ուստի դրանք պետք է կատարյալ շտկված լինեն։ Հոնքերի գույնը չպետք է համընկնի ակնոցի շրջանակի գույնին՝ «կրկնակի հոնքերի» տպավորություն չթողնելու համար։ Ակնոցը չպետք է ծածկի հոնքերի մասը, իսկ շրջանակը համապատասխանի հոնքերի լայնությանը։

Բարակ շրջանակի դեպքում շպարվելիս կարելի է բաց երանգներ օգտագործել, իսկ հաստ շրջանակի դեպքում չի կարելի շատ շպարվել եւ նախընտրելի է միայն մատիտ եւ սեւաներկ օգտագործել։

Աչքերի շուրջ ընկած մաշկը պետք է բաց երանգների ստվերաներկեր քսել։ Կարելի է օգտագործել բաց բեժ, շագանակագույն եւ վարդագույն երանգները։ Իսկ շրթներկը պետք է բնական գույներով ընտրել։



Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE