Ինչպես ազատվել մեջքի վրա առաջացած պզուկներից

20:05   30 ապրիլի, 2015

Մեջքի վրա պզուկները առաջանում են այնպես, ինչպես մյուս հատվածներում։ Պզուկների առկայությունը բավականին տհաճ երեւույթ է եւ դրանցից ազատվելու համար պետք է որոշակի ջանքեր թափել։

Առաջին հերթին հարակավոր է ծովի աղով վաննաներ ընդունել։ Այս պրոցեդուրան հանգստացնում է մեջքի մաշկը։ Հարկավոր է սենյակային ջերմաստիճանից մի քիչ ավելի տաք ջրի մեջ 0.5կգ. աղ լցնել եւ 20 րոպե անց արդյունքն ակնհայտ կլինի։

Եթե պզուկները շատ չեն, ապա կարող եք սկրաբեր օգտագործել, որոնց պատրաստման համար անհրաժեշտ է յոդացված աղ եւ սոդա։ Երկու թեյի գդալ աղը պետք է խառնել մեկ թեյի գդալ սոդայի հետ ու լցնել մի քիչ ջրի մեջ. արդյունքում, խյուսի նման զանգված է ստացվում։ Սկրաբը անհրաժեշտ է քսել խոնավ մաշկի վրա, եւ 5-10 րոպե անց լվանալ ջրով։

Կարելի է նաեւ դեղամիջոցներ օգտագործել՝ մետրոգիլ գել,  սալիցիլաթթու, ջրածնի պերօքսիդ եւ անգամ ֆուրացիլին։ Այս լուծույթներից յուրաքանչյուրը կարելի է օգտագործել օրական 2-3 անգամ։

 

 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE