Աշխարհահռչակ երաժիշտ Լուի Արմսթրոնգի թոռը ժամանել է Հայաստան՝ անմոռուկը կրծքին (ֆոտո)

16:33   17 ապրիլի, 2015

Ամերիկյան լեգենդար ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգի թոռը՝ Չառլի Արմսթրոնգը, ժամանել է Հայաստան։ Արտիստը դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանի VIP-ի սրահից։


Ըստ մեր տեղեկությունների՝ Չառլի Արմսթրոնգը կիրակի համերգ է տալու «Yans» ակումբում։

Արտիստի կրծքին կարելի է նկատել Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ համարվող անմոռուկի նշանը, որը նրան նվիրել են օդանավակայանում։

Նշենք, որ Չառլի Արմսթրոնգը բավականին հայտնի երգիչ, երգահան, պրոդյուսեր է։ 

Բոլոր միջոցառումներին, որոնց Չառլի Արմսթրոնգին հրավիրում են, հայտնի երաժիշտը առաջին հերթին կատարում է իր նշանավոր պապիկի «What a Wonderful World» երգը, իսկ հետո անցնում իր երգացանկին։

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE