Կարմիր կոմբինիզոն՝ Քիմ Քարդաշյանի ոճով

18:15   17 ապրիլի, 2015

Քիմ Քարդաշյանը կրկին իր վրա բեւեռեց բոլորի ուշադրությունը՝ կրելով ազատ ձեւվածքի կարմիր կոմբինիզոն։Այս կերպարը շատ շահեկան էր. ուշադրությունը բեւեռվում է գեղեցիկ դեկոլտեի վրա եւ ազդրերը թաքցնում կողմնակի հայացքից։ Քարդաշյանն իր վառ կերպարը լրացրել էր տղամարդու ոճի կարմիր գոտիով եւ բարձրակրունկ կոշիկներով, որոնք տաբատի լայն թափվող փողքերի տակ թաքցնելով՝ նա ավելի բարձրահասակ էր թվում։Քիմը տարբեր գույների եւ ձեւի կոմբինիզոնների մեծ հավաքածու ունի։ Նորաձեւությանը հետեւող յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է լինի կոմբինիզոն, որը պետք է լինի այսպես կոչված "must have” կատեգորիայում։Կոմբինիզոնը կոկտելային զգեստի փոխարեն կարելի է կրել երեկույթներին, այն կարելի է զարդարել վզնոցով, երկար ականջօղերով, հետաքրքիր գոտիով, կամ առիթին համապատասխան ժակետով։ Կոմբինիզոնը լավագույն հայտնագործություններից է. կարիք չկա մտածելու՝ ինչ վերնազգեստ ընտրել կիսաշրջազգեստի կամ տաբատի հետ։ Ամեն ինչ հեշտ է ու պարզ՝ հագար, լրացրիր աքսեսուարով եւ գնացիր։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անթեւ այս կոմբինիզոնը՝  MICHAEL KORS-ից։ Լայն վերնամասը նեղանում է ներքեւի հատվածում, ինչն ակցենտավորում է գոտկատեղը։ Նման կոմբինիզոնը հարմար է եւ առօրյայում, եւ երեկույթին, եւ աշխարհիկ միջոցառմանը։ Մեջքի բացվածքը զարդարում է ոսկյա շղթան, ինչը լրացուցիչ ճոխություն է հաղորդում կերպարին։ Կոմբինիզոնը ներկայացված է նաեւ կապույտ եւ սեւ գույներով։   

Բաղադրությունը՝ սպանդեքս/էլաստան 5%

                        Պոլիէստեր 95%

Կարմիր կոմբինիզոնը կարող եք գնել հենց այստեղից կամ սեղմելով նկարների վրա:

Կարմիր կոմբինիզոնը կարող եք գնել հենց այստեղից կամ սեղմելով նկարների վրա:

Կարմիր կոմբինիզոնը կարող եք գնել հենց այստեղից կամ սեղմելով նկարների վրա:

Կարմիր կոմբինիզոնը կարող եք գնել հենց այստեղից կամ սեղմելով նկարների վրա:

 



© NEWS.am STYLE