Ինչպես պետք է ճիշտ նստել

19:08   20 ապրիլի, 2015

Մասնագետները պնդում են, որ համակարգչի առաջ երկար նստելը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել՝ գլխացավ, աշխատունակության անկում, հոդացավեր, տեսողության վատթարացում եւ այլն։

Նստած վիճակում սխալ դիրքն ու կեցվածքը բացասաբար է ազդում մեր առողջության՝ հատկապես գոտկատեղի շրջանի վրա։ Ուստի, նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ճիշտ նստել եւ հետեւել մեր առաջարկած մի քանի խորհուրդներին։

Առաջին հերթին պետք է մտածել հարմարավետ կահույքի մասին՝ աթոռը կամ բազկաթոռը պետք է թիկնակ ունենա՝ ողնաշարն ուղիղ եւ իր ճիշտ դիրքով պահելու համար։ Իսկ նստատեղը չպետք է շատ փափուկ կամ շատ չոր լինել։

Ճիշտ դիրքով նստելու համար պետք է հենվել աթոռի թիկնակին՝ առանց գլուխը կամ մարմինը առաջ տանելու։ Ոտքերին նույնպես պետք է ուշադրություն դարձնել։ Դրանց դիրքը պետք է հարմար լինի ձեզ. անգամ կարելի է աթոռակ կամ նման մի բան դնել ոտքերի տակ։

Բացի, այդ նստած վիճակում 10 րոպեն մեկ անգամ պետք է դիրքի փոփոխություն անել, իսկ մեկ ժամ անց կանգնել, քայլել ու մարզել մկանները։

 

Աղբյուրը՝ Otvetin 

 



© NEWS.am STYLE