Քորթնի Քարդաշյանը ծննդյան տոնը նշել է Լաս Վեգասում

12:03   20 ապրիլի, 2015

Ապրիլի 18-ին Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Մերի Քարդաշյանը, նշում էր ծննդյան 36-րդ տարեդարձը։


Քիմն արդեն հասցրել է շնորհավորել քրոջը, ով իր քաղաքացիական ամուսնու՝ Սքոթ Դիսիքի եւ ընկերների հետ ծննդյան օրը տոնել է Լաս Վեգասի 1 OAK ակումբում։


Սակայն Քորթնիի աստղային քույրերը չեն կարողացել ներկա լինել այս միջոցառմանը, քանի որ Քիմը տանն է մնացել, իսկ Քլոեն եւ Քենդալը մասնակցել են «Coachella «փառատոնին, որի շրջանակներում ելույթ է ունեցել Քանիե Ուեսթը։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash, WireImage



© NEWS.am STYLE