System of a Down-ի խենթ համերգը Մոսկվայում

10:05   21 ապրիլի, 2015

Երեկ Մոսկվայում կայացել է աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի համերգը։ Խումբը Մոսկվա էր ժամանել  «Wake up the Souls» համերգային շրջագայությունների շրջանակներում։

Նշենք, որ հաշվի չառնելով ցուրտ եղանակային պայմանները՝ երկրպագուները հավաքվել են Մոսկվայում...

Որպեսզի ականատեսը լինեն ահա այսպիսի համերգի։

Youtube-ում արդեն հասանելի է մի քանի հոլովակ, որոնք դիտելով կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվել System of a Down-ի՝ «Олимпийский» համալիրում կայացած համերգի ժամանակ։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին նույն համերգային ծրագիրը սպասվում է նաեւ Հայաստանում։ Բայց Հանրապետության հրապարակում կայանալիք համերգը առցանց հեռարձակվելու է ամբողջ աշխարհում։



© NEWS.am STYLE