System of a Down-ի թմբկահար. «Հաճելի է լինել հայրենիքում»

15:45   21 ապրիլի, 2015

Քիչ առաջ տեղեկացրել ենք, որ Հայաստան են ժամանել աշխարհահռչակ System of a Down խմբի երկու անդամները՝ Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը։ Հայտնի ռոք խմբի անդամներին դիմավորելու են եկել բազմաթիվ երկրպագուներ՝ Հայաստանի դրոշներով եւ «Welcome Home» գրությամբ պաստառներով։

Արտիստները կանգ են առել «Marriott» հյուրանոցում։  Խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը նոր լուսանկար է տեղադրել Instagram-ում եւ կատարել հետեւյալ գրառումը.

«Հաճելի է լինել հայրենիքում»,-գրել է Դոլմայանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի երեկոյան խումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա համերգ է տալու Հանրապետության հրապարակում իր Wake up the souls համերգային շրջագայության շրջանակում։



© NEWS.am STYLE