Եգիպտոսում ապրող հայ պորտապարուհուն վեց ամսվա ազատազրկման են ենթարկել

17:34   21 ապրիլի, 2015

Եգիպտոսում ապրող հայ պորտապարուհի Սոֆինարին (ով նաեւ հայտնի է Սաֆինազ անունով) ձերբակալել են Եգիպտոսում։ Սոֆինարին մեղադրել են եգիպտական դրոշը անարգելու մեջ, հայտնել է Therakyatpost.com-ը։ Սոֆինարին վեց ամսվա ազատազրկման են ենթարկել, քանի որ նա պորտապար է պարել Եգիպտոսի պետական դրոշի գույներով կարված զգեստով։ Ավելին, Սոֆինարը պարտավոր է 2000 ամերիկյան դոլար վճարել։

Պարուհու փաստաբանը մտադիր է նաեւ 1500 դոլար գրավ վճարել՝ իր պաշտպանյալին ավելի վաղ ազատելու համար։

Իր հերթին պարուհին բողոքարկել է եգիպտական դատարանի որոշումը։

Ի դեպ, ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում պարուհին նշել էր, որ այս ամենը շանտաժ է եւ չի համապատասխանում իրականությանը։ 



© NEWS.am STYLE